Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Պատկերներ ցուցահանդեսից»

«Պատկերներ ցուցահանդեսից»
15.02.2017 | 14:26

Փետրվարի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Ելույթ կունենա «Աբգար Մուրադյան» դուետը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլը՝ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը. Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պո­ղոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր):

Համերգի ընթացքում կհնչեն Է. Բաղդասարյանի, Ֆ. Պուլենկի, Կ. Դեբյուսիի, Ա. Ռոզենբլատի, Մ. Մուսորգսկու ստեղծագործությունները:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ